Մասնագիտական տոնին ընդառաջ. Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Նորայր Ադալյանին նվիրված ցուցադրություն
2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»:
Տոնի շրջանակում գրադարանային գործունեության մեջ ունեցած նշանակալի ավանդի ու երկարատև ու նվիրական աշխատանքի համար պարգևատրվում են ոլորտի աշխատակիցները: Իսկ բոլոր գրադարաններում կազմակերպվում են տոնական ու գեղեցիկ միջոցառումներ:Եվ ահա սրա շրջանակում շատ գեղեցիկ ու յուրահատուկ ցերեկույթ էին կազմակերպել հայ ընթերցասեր ու արվեստասեր հասարակության կրթօջախներից մեկում՝ Հայաստանի ազգային գրադարանում: Այստեղ սույն թվականի հոկտեմբերի 5-ին մեծ ցուցասրահում բացվեց սիրված հայ մտավորական, հայ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գրականության և ամսագրերի ցուցադրություն։
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ, գրադարանավարներ ընթերցողներ: Ցուցահանդեսը ներկայացված էր նաև առցանց տարբերակով։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի ազգային գրադարանի Սպասարկման բաժնի Ընդհանուր ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ:
Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով,հանդես եկավ Ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը։ Նա մի քանի խոսքով ներկայացնելով ցուցահանդեսը նշեց, որ այս տարի լրանում է հայ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանի ծննդյան 85-ամյակը,որի կապակցությամբ ու գրադարանավարի օրվա առիթով նախաձեռնել ենք այս ցուցադրությունը:
Այնուհետև սիրված մտավորականի ստեղծագործությունների ու գործունեության մասին հակիրճ ներկայացրեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ Արմեն Ավանեսյանը: Խոսելով Ադալյանի ստեղծագործությունների մասին նա նշեց,որ նրա ստեղծագործական ուղին բաժանվում է երկու շրջանի:
Առաջին շրջանն ընդգրկում է խորհրդային տարիներն,իսկ երկրորդը՝ անկախությունից հետո ժամանակները:Նշենք,որ Նորայր Ադալյանի հոբելյանի առիթով տպագրվել է «Լռությունից այն կողմ» ժողովածուն, որն արդեն Ազգային գրադարանում է:
Խոսելով ժողովածուի մասին կարող ենք նշել,որ այստեղ ամփոփված են հիմնականում վերջին տարիներին գրված պատմվածքներ, հոդվածներ, որոնցից մի քանիսը լույս են տեսնում առաջին անգամ:
Միջոցառումն ընթացավ հարց ու պատասխանի գեղեցիկ ու ջերմ մթնոլորտում:
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Հայաստանի ազգային գրադարանի ֆեսյբուքյան էջի