Հայաստանի Մ21 հավաքականը պարտվեց ընդամենը մի քանի րոպեում
ՖոտոՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլում Հայաստան Մ-21 հավաքականը Երևանում 1։4 հաշվով պարտվեց Սերբիայի Մ-21 ընտրանուն:
33- րդ րոպեին Շաղոյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը անհասկանալի որոշում կայացրեց ու չարձանագրեց գոլը։ 36-րդ րոպեին՝ Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը։
Երկրորդ կեսում հյուրերը խփեցին պատասխան գոլը։ Մինչև 85-րդ րոպեն հաշիվը 1-1 էր: Սակայն մնացած մի քանի րոպեների ու ավելացված ժամանակի ընթացքում սերբերը կարողացան 3 գնդակ խփել, իսկ մեր հավաքականի պաշտպանությունը ուղղակի փլուզվեց:
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով նախավերջին տեղում է։