Սարսափելի է տեսնել անգրագետ առողջապահության նախարար և վարչապետ, ովքեր չեն կարևորում իրենց խոսքի արժեքը. Նատալի Ալեքսանյան
Նատալի Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի' քաղաքացիներ, այսօր դիտում էի ՀՀ Վարչապետի և առողջապահության նախարարի ելույթը... Ուղղակի սարսափելի է տեսնել անգրագետ առողջապահության նախարար և վարչապետ, ովքեր չեն կարևորում իրենց խոսքի արժեքը...
Հարց, ի՞նչ է նշանակում թիվ ենք տվել գնացեք ապահովվեք . ՀԻՄԱ ԲՈԼՈՐԴ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՁԵԶ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՊԱՏՎԱՍՎԵԼ, ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՉԻՆՉ Է` ՀՀ ՕՐԵՍՆԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ...
Վարչական դատարան ներկայացված դիմումով դիմողները հետևյալ հիմնական փաստարկներն են պնդել: Առողջապահության նախարարն իրավասու չէր ընդունելու մարդու հիմնական իրավունքները սահմանափակող նորմատիվ իրավական ակտ. Վիճարկվող Առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-Ն հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի ՀՀ առողջապահության նախարարի թիվ 24-Ն հրամաններում, որոնք ընդունվել են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» (այսուհետ՝ Սանիտարական օրենք) 4-րդ հոդվածի համաձայն (Տես՝ այդ ակտերի նախաբանը):
Սանիտարահամաճարակային օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (հետագայում` սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները: Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մեր տեղեկություններով Վիճարկվող հրամանի ընդունման ժամանակ Հայաստանում չի գործել ՀՀ կառավարության կողմից սահմանված սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից: Այս պայմաններում, Առողջապահության նախարարն իրավասու չէր մշակել, հաստատել և վերանայել սանիտարական կանոնները, քանի որ Հայաստանում չի գործում Կառավարության կողմից սահմանման ենթակա սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը:
Ստացվում է, որ Սանիտարահամաճարակային օրենքի՝ սանիտարական կանոններ սահմանելու լիազորող նորմերը չեն կարող գործել առանց Կառավարության որոշման առկայության:
Առողջապահության նախարարը պարտավոր էր հանրային քննարկում կազմակերպել. Սանիտարահամաճարակային օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներն ունեն պետական մարմինների` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը, սահմանված կարգով, մասնակցելու և դրանց իրականացումը վերահսկելու իրավունք:
Այս նորմից հետևում է, որ առողջապահության նախարարը պետք է առնվազն հանրային քննարկման ներկայացներ Վիճարկվող հրամանը: Նորմատիվ իրավական ակտի նախագծի հանրային քննարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշմամբ հաստատված «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգ»-ով:
Ըստ այդմ առողջապահության նախարարը, հանրային քննարկման չներկայացնելով Վիճարկվող հրամանը, խախտել է դիմողների՝ վերոհիշյալ նորմով երաշխավորված իրավունքը:
Առողջապահության նախարարը խախտել է կամայականության արգելքի և համաչափության սկզբունքները. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Վարչական օրենք) I գլխի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:
Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Համաձայն Վարչական օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի և 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կարգավորումների՝ կամայականության արգելքի և համաչափության սկզբունքները տարածվում են նաև Առողջապահության նախարարի՝ նորմատիվ ակտ ընդունելուն ուղղված վարչարարության նկատմամբ:
Վիճարկվող հրամանով Առողջապահության նախարարը տարբերակված մոտեցում է ցուցաբերել՝ պատվաստվածների և չպատվաստվածների նկատմամբ. չպատվաստվածների խմբում՝ չպատվաստվածների և չպատվաստված, սակայն պատվաստվման հակացուցումներ ունեցող անձանց նկատմամբ:
Առողջապահության նախարարն ընդունել է, որ պատվաստվածները նույնպես վարակվում են կորոնավիրուսային հիվանդությամբ և կարող են վարակը փոխանցել այլ անձանց:
Այս պայմաններում, ստացվում է, որ պատվաստվածներին ՊՇՌ հետազոտության ենթարկվելու պարտականությունից ազատելով, առողջապահության նախարարը չի լուծում հիվանդությունից կանխարգելման խնդիրը, այն պարզ պատճառով, որ պատվաստված քաղաքացին կարող է վարակվել կորոնավիրուսային հիվանդությամբ»։