Երևան, 11.Հունվար.2025, 00:00 |
Մել Գիբսոնի՝ Մալիբուում գտնվող 14,5 մլն դոլար... Ետ չմնալով Մբապեից․ Վինիսիուսը մտադիր է ակում... Բնակարաններ, մեքենա, 7 մլն անկանխիկ, 17 մլն ե... Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություննե... Մանրամասներ՝ Երևանում խոշոր վթարի դեպքից ՄԼՍ-ը կարող է արգելափակել Նեյմարի տեղափոխությ... 2024թ-ին բենզինի և դիզելային վառելիքի գները ա... Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար... 19-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լո... Որքան է կազմել գնաճը Հայաստանում 2024 թվականի... Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի Ուկրաինա Ոստիկանություն դիմած անձը հայտնել է՝ զարդատու... ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ն... Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ը... Մեքենան մերկասառույցի պատճառով ընկել է սահքի ... Փաշինյանը նոր գրառում է արել Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում... Հրանտ Թոխատյանի դուստրը ցուցադրել է, թե ինչպե... Փաշինյանը նոր նշանակում է արել Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի... ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպան... Ի՞նչ են պատմում ԱՄՆ-ում բնակվող հայ հայտնիներ... Ժիրայր Շաղոյանը լքել է Դեբրեցենը և վերադարձել... ՀՀ-ն մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի ... Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյա... ՄԻՊ-ը «Արմավիր» ՔԿՀ-ում այցելել է խցեր, զրուց... Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բ... Եռաբլուրում զոհվածների շիրմաքարերի վրայից ծաղ... Լոս Անջելեսի հրդեհների տնտեսական կորուստները ... Տնամերձ հողամասում տղամարդը որսորդական հրացան... Փաստաբան Արսեն Բաբայանն ազատ է արձակվել Գրիգորյանը Մագդալենա Գրոնոյի հետ քննարկել է Հ... Սիրիայի անցումային կառավարության արտգործնախար... «Արթիկ» ՔԿՀ-ի խցում հայտնաբերվել է կալանավորվ... Մեքենան հայտնվել է ձորակում. 5 վիրավորներից 2... Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների պատճառով պա... Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբաց... Եվրամիությունը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հարաբերո... Հենց նոր ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձե... Քրեակատարողական ծառայության 34-ամյա պետը․ ի՞ն... ԱՀԾ աշխատողները պետական գաղտնիք պարունակող տե... Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդ... Հիմնանորոգվել է Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր ավ... ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քն... Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական... Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մ... Ապատեղեկատվություն է, թե հարկադիր պարտավորութ... Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-Ե... Անչելոտին խոսել է Ռեալի վնասվածք ստացած խաղաց... Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը՝ Հայաս... Ալիեւը գլուխը պատինա տալիս. Գագիկ Մելքոնյան Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ... Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գ... Հայաստան կանդամակցի Մշտական արբիտրաժային դատա... Կարևորում ենք Փաշինյանի դրական ուղերձները խաղ... Ռուբեն Ռուբինյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել... ՔԿԾ նոր պետն ու ՄԻՊ-ն այցելել են «Արմավիր» քր... Մանրամասներ՝ Լանջիկ-Մարալիկ ճանապարհին տեղի ո... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արփա գետի ափին հայտնաբերվել է նոր հատած ուռեն... ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ուստի Հայաստան... ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամի... Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Հոբարթի... «Ակնկալում ենք արդարացման վերդիկտ»․ մեղադրող ... ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի նորընտիր ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Փաշինյանն իր ճաշակով որոշել ա, որ օրհներգի տո... Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը... Ծառուկյանը հանդիպել է Իրանի «Արարատ» մարզամշա... ԱՄՆ-ում հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 ... Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան ... Վթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան... Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազ... 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴ... Բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կ... «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (տ... Բայդենը Կալիֆոռնիայի հրդեհներն անվանել է ամեն... Արձանագրվել է 5 պատահար․ 1 մարդ զոհվել է․ 8-ը... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ականները Փաշինյանի ներկայությամբ քաշքշել ե... Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամաս... Երեւանում ավտոմեքենա է այրվել Աստղագուշակ՝ հունվարի 10-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճան... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... 2025թ. առաջին վեց օրերին 2024-ի համեմատ օդայի... Ինձ թունավորել են․ Ջոկովիչը սկանդալային հայտա... Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան... Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դա... ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա... 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ... Սիբիրյան խոց. առաջացման պատճառները Հարևանից ոսկյա զարդեր գողացած 43-ամյա տղամարդ... Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում... Իսրայելի վարչապետը հրաժարվել է մասնակցել Թրամ... Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ

Առցանց սիրավեպի զոհերը․ ինչպես են խաբեբաները բանտից թիրախավորում կանանց

OC Media-ի հետ իրենց պատմություններով են կիսվում մի քանի կանայք, որոնք թիրախավորվել են առցանց խաբեբաների կողմից, ինչպես նաև մի տղամարդ, որը բանտում է եղել անօրինական այս «հոբբիով» զբաղվող տղամարդկանց հետ:

«Մի օր անսպասելի զանգ ստացա ոստիկանության քննիչից, որը խնդրում էր գալ հարցաքննության, քանի որ շփվել էի խարդախությամբ զբաղվող ոմն մեկի հետ»,- OC Media-ին պատմում է 38-ամյա Գայանեն (անունը փոխված է): Զանգը ստանալուց անմիջապես հետո Գայանեն գնում է բաժանմունք։

«Տաքսիում դողում էի ճանապարհին: Անորոշության մեջ էի»,- վերհիշում է նա: Երբ քննիչը տալիս է ենթադրյալ խաբեբայի անունը, Գայանեին այն անծանոթ է թվում։ Քննիչին ասում է, որ չի ճանաչում այդ տղամարդուն, ոչ էլ երբևէ որևէ առնչություն է ունեցել խաբեբայի հետ:

Մի քանի հարցից հետո քննիչը նշում է հեռախոսահամարը, որով Գայանեն և ենթադրյալ խարդախը շփվել էին, և ամեն ինչ պարզ է դառնում։

Ինչ-որ առումով Գայանեն բախտավոր է՝ ի տարբերություն որոշ զոհերի, նրա ֆինանսական կորուստներն աննշան են:

Հայաստանում ամեն տարի իրականացվող նման խարդախությունների ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ զոհերից շատերը հրաժարվում են ներկայանալ՝ շանտաժի կամ ամոթանքի սպառնալիքի պատճառով, սակայն ոչ պաշտոնական ապացույցները վկայում են, որ այն ավելի տարածված է, քան շատերը կարծում են:

«Ես այդ հեռախոսահամարի տիրոջն այլ անվամբ գիտեի։ Մենք ծանոթացել էինք սոցիալական ցանցի միջոցով,- ասում է Գայանեն:- Իրական կյանքում երբեք չէինք հանդիպել»: Ենթադրյալ խաբեբան միշտ պատրվակ էր գտնում հանդիպումից խուսափելու համար, ինչի արդյունքում Գայանեն հիմնականում նրա հետ շփվում էր սոցիալական ցանցերի միջոցով, երբեմն նաև հեռախոսով:

Երբ նրանք խոսում էին հեռախոսով, տղամարդը խոսքի մեջ նշում էր, որ իր հեռախոսային քարտի վրա բավարար գումար չունի և խնդրում էր Գայանեին լիցքավորել քարտը, ինչը Գայանեն արել է մեկ անգամ։

«Անկեղծ ասած, ես նույնիսկ չէի գիտակցում, որ նա հատուկ զանգահարել է ինձ , որ իր հեռախոսը լիցքավորեմ»,- ասում է Գայանեն։

Քննիչի խոսքերից Գայանեի համար պարզ է դառել, որ այն տղամարդը, որի հետ խոսում էր, բանտում է, և իր սոցիալական ցանցերում հաշիվներ է բացել՝ կանանց հետ ընկերանալու և նրանցից գումար կորզելու նպատակով: «Պարզվեց, որ որպես զոհ ես բավական լավ վիճակում էի,- հիշում է Գայանեն:- Ես պարզապես լիցքավորեցի նրա հեռախոսը մի փոքր գումարով»:

Նառան և Լևոնը

Քսանհինգ տարեկան Նառան «Լեւոնի» հետ առցանց հանդիպում էր երկու տարի: «Ես սիրահարված էի, չնայած երբեք անձամբ չէին հանդիպել,- պատմում է Նառան OC Media-ին:- Պատրաստ էի ամեն ինչ անել նրա համար»:

Նառան և նրա «ընկերը» ծանոթացել են Ֆեյսբուքի միջոցով: Սկզբում «Լևոնը» նրան ուղարկել է ընկերության հայտ, որը նա ընդունել է, այնուհետև սկսել է «լայքել» նրա լուսանկարները, ու մի օր էլ անձնական հաղորդագրություն է ուղարկել:

«Երբ ես ստացա հաղորդագրությունը, այդ պահին այնքան միայնակ էի, որ նույնիսկ ուրախացա, թե կա մեկը, որի հետ կարող եմ պարզապես խոսել ու ոչ մի բանի մասին չմտածել»,- պատմում է Նառան: Սկզբում նրանք շփվում էին «որպես ընկերներ», բայց Նառան սկսեց արագ սիրահարվել:

Նա «վայրկյաններն էր հաշվում», երբ Լևոնը կգրեր իրեն։ Երբեք անձամբ չեն հանդիպել, տղամարդը դա արդարացնում էր հեռավորությամբ։ Նառան ապրում էր Երեւանում, ինքը՝ Գյումրիում: Չնայած իրական կյանքում երբեք չէին հանդիպել, նրանց խոսակցությունները նույնիսկ վերածվել էին ամուսնության մասին խոսակցությունների: «Ինձ թվաց, որ գտել եմ իմ արքայազնին»,- վերհիշում է Նառան:

Բայց այս ամենն իր մութ կողմն ուներ։ Նառան և Լեւոնը պայմանավորվել էին, որ աղջիկը դուրս գալուց առաջ պետք է ստանա Լևոնի թույլտվությունը։ «Ես հնազանդվեցի։ Մի տեսակ զոմբի էի դարձել»։

Անձամբ ժամադրության գնալու Նառայի բազմաթիվ խնդրանքները Լևոնը մերժում էր՝ ասելով, որ շաբաթական յոթ օր աշխատում է որպես «շատ լուրջ ընկերության մենեջեր»:

Սիրավեպի երկրորդ ամսում Նառան անսպասելի նամակ է ստանում իր «վիրտուալ» ընկերոջից, որում ասվում էր՝ ցանկանում է մոռանալ «մյուս բոլոր կանանց»՝ մինչև իրենց հանդիպելը, և որ վերջինս պետք է մերկ լուսանկար ուղարկեր: Նառան զգում է, որ ինչ-որ բան այն չէ և խնդրում նախ անձամբ հանդիպել: Լևոնը կրկին հրաժարվում է:

Չիմանալով ինչ անել՝ Նառան դիմում է Ֆեյսբուքի օգնությանը, իր պատմությունը պատմելով խորհրդատվություն փնտրող կանանց խմբերից մեկում: «Փորձառու կանայք ինձ գրում էին, որ «Լևոնը» կարող է բանտում լինել, և մերկ լուսանկարն ուզում է՝ ծուղակի համար, որպեսզի հետագայում շանտաժով գումար կորզի»,- պատմում է նա:

Բայց նրա զգացմունքները Լեւոնի նկատմամբ դեռ ուժեղ էին, ուստի մերկ լուսանկարի փոխարեն նա ուղարկում է լողազգեստով նկար: Լևոնին դա չի գոհացնում, և վերջինս ավելի ու ավելի համառ սկսում է պահանջել մերկ լուսանկար։

«Նա սպառնաց հրապարակային տեղադրել լողազգեստով իմ լուսանկարը, եթե ես նրան այլ լուսանկար չուղարկեմ»,- հիշում է Նառան: Կրկին մերժում ստանալով՝ Լևոնը սպառնում է, որ ֆոտոշոփով կփոխի լողազգեստի լուսանկարը՝ նրան մերկ տեսք տալու համար, եթե վերջինս իրեն գումար չուղարկի:

«Ես գրեցի, որ կդիմեմ ոստիկանություն: Նա անմիջապես ջնջեց իր հաշիվը և անհետացավ։ Շատ զարմացած եմ, որ գնացի այդ քայլին: Ինձ համար դա հերոսության պես մի բան էր»,- ասում է Նառան:

Ոստիկաններ ու խարդախությամբ զբաղվող անձինք
Հայաստանի բանտերում գտնվող որոշ տղամարդկանց համար կանանց խաբելը առցանց հոբբի է: «Ոմանք պարզապես շփվում են, ոմանք փորձում են ֆինանսապես օգուտ քաղել այդ հաղորդակցությունից»,- OC Media-ին պատմել է 35-ամյա մի տղամարդ, որը երեք տարի ազատազրկման մեջ է եղել։

Նրա բանտակիցն իր ժամանակն ացնկացնում էր՝ փորձելով համացանցում զրուցել կանանց հետ: «Գտել էր մի աղջկա, որին վստահեցրել էր՝ գործուղման է արտասահմանում և որ վերադառնալուն պես նրանք կամուսնանան»: Բայց աղջիկն այդքան էլ միամիտ չէր և «նրան ոչ մի կոպեկ չտվեց»:

Սեռական ոտնձգությունների ճգնաժամային կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանն ասում է, որ եթե կինը վճարեր գումարը կամ խաբեբային տրամադրեր ցանկացած բնույթի անձնական տեղեկատվություն, զոհը, ամենայն հավանականությամբ, երբեք չէր դիմի ոստիկանություն:

Ըստ Գաբրիելյանի՝ նման խարդախությունների զոհերը մեղադրում են իրենք իրենց: «Աղջիկները հաճախ մտածում են, որ իրենք են կամավոր խոսել անծանոթների հետ, կամավոր ուղարկել լուսանկարներ, և այժմ, եթե որևէ մեկը իմանա, իրենք ամոթալի իրավիճակում կհայտնվեն»։

Հաճախ նման խարդախությունների զոհ են դառնում նաև անչափահասները, որոնց ավելի հեշտ է մոլորեցնել:

Այնուամենայնիվ, երբ նման հանցագործությունների մասին հաղորդվում է, հանցագործները կարող են բռնվել և պատժվել:

Գաբրիելյանը հիշում է մի դեպք, երբ 15-ամյա աղջիկը սեռական հարաբերություն ունենալու շանտաժի էր ենթարկվել առցանց հանդիպած տղամարդու կողմից: Չնայած վախին՝ աղջիկն իր դպրոցի հոգեբանին պատմել էր այդ մասին, և նրանք երկուսով դիմել էին ոստիկանություն:

Տղամարդը կալանավորվել է և դատապարտվել ութ տարվա ազատազրկման:

Catfished in Armenia

Մել Գիբսոնի՝ Մալիբուում գտնվող 14,5 մլն դոլար... Ետ չմնալով Մբապեից․ Վինիսիուսը մտադիր է ակում... Բնակարաններ, մեքենա, 7 մլն անկանխիկ, 17 մլն ե... Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություննե... Մանրամասներ՝ Երևանում խոշոր վթարի դեպքից ՄԼՍ-ը կարող է արգելափակել Նեյմարի տեղափոխությ... 2024թ-ին բենզինի և դիզելային վառելիքի գները ա... Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար... 19-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լո... Որքան է կազմել գնաճը Հայաստանում 2024 թվականի... Մեծ Բրիտանիայի վարչապետը կայցելի Ուկրաինա Ոստիկանություն դիմած անձը հայտնել է՝ զարդատու... ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ն... Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ը... Մեքենան մերկասառույցի պատճառով ընկել է սահքի ... Փաշինյանը նոր գրառում է արել Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում... Հրանտ Թոխատյանի դուստրը ցուցադրել է, թե ինչպե... Փաշինյանը նոր նշանակում է արել Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի... ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպան... Ի՞նչ են պատմում ԱՄՆ-ում բնակվող հայ հայտնիներ... Ժիրայր Շաղոյանը լքել է Դեբրեցենը և վերադարձել... ՀՀ-ն մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի ... Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյա... ՄԻՊ-ը «Արմավիր» ՔԿՀ-ում այցելել է խցեր, զրուց... Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բ... Եռաբլուրում զոհվածների շիրմաքարերի վրայից ծաղ... Լոս Անջելեսի հրդեհների տնտեսական կորուստները ... Տնամերձ հողամասում տղամարդը որսորդական հրացան... Փաստաբան Արսեն Բաբայանն ազատ է արձակվել Գրիգորյանը Մագդալենա Գրոնոյի հետ քննարկել է Հ... Սիրիայի անցումային կառավարության արտգործնախար... «Արթիկ» ՔԿՀ-ի խցում հայտնաբերվել է կալանավորվ... Մեքենան հայտնվել է ձորակում. 5 վիրավորներից 2... Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների պատճառով պա... Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբաց... Եվրամիությունը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հարաբերո... Հենց նոր ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձե... Քրեակատարողական ծառայության 34-ամյա պետը․ ի՞ն... ԱՀԾ աշխատողները պետական գաղտնիք պարունակող տե... Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդ... Հիմնանորոգվել է Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր ավ... ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քն... Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական... Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մ... Ապատեղեկատվություն է, թե հարկադիր պարտավորութ... Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-Ե... Անչելոտին խոսել է Ռեալի վնասվածք ստացած խաղաց... Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը՝ Հայաս... Ալիեւը գլուխը պատինա տալիս. Գագիկ Մելքոնյան Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ... Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գ... Հայաստան կանդամակցի Մշտական արբիտրաժային դատա... Կարևորում ենք Փաշինյանի դրական ուղերձները խաղ... Ռուբեն Ռուբինյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել... ՔԿԾ նոր պետն ու ՄԻՊ-ն այցելել են «Արմավիր» քր... Մանրամասներ՝ Լանջիկ-Մարալիկ ճանապարհին տեղի ո... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արփա գետի ափին հայտնաբերվել է նոր հատած ուռեն... ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ուստի Հայաստան... ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամի... Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Հոբարթի... «Ակնկալում ենք արդարացման վերդիկտ»․ մեղադրող ... ՀՀ վարչապետը շնորհավորել է Լիբանանի նորընտիր ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Փաշինյանն իր ճաշակով որոշել ա, որ օրհներգի տո... Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը... Ծառուկյանը հանդիպել է Իրանի «Արարատ» մարզամշա... ԱՄՆ-ում հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 ... Վախը նորմալ է, բայց տգետ պետք է լինել այսքան ... Վթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան... Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազ... 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴ... Բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կ... «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (տ... Բայդենը Կալիֆոռնիայի հրդեհներն անվանել է ամեն... Արձանագրվել է 5 պատահար․ 1 մարդ զոհվել է․ 8-ը... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ականները Փաշինյանի ներկայությամբ քաշքշել ե... Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամաս... Երեւանում ավտոմեքենա է այրվել Աստղագուշակ՝ հունվարի 10-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճան... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... 2025թ. առաջին վեց օրերին 2024-ի համեմատ օդայի... Ինձ թունավորել են․ Ջոկովիչը սկանդալային հայտա... Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան... Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դա... ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա... 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ... Սիբիրյան խոց. առաջացման պատճառները Հարևանից ոսկյա զարդեր գողացած 43-ամյա տղամարդ... Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում... Իսրայելի վարչապետը հրաժարվել է մասնակցել Թրամ... Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan