Սիրուն Մինասը դուստր է ունեցել
Ծնվել է պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասի եւ Ռաֆայել Վարդանյանի երկրորդ երեխան: Բարի լուրը Սիրունը հայտնել է Ինստագրամի իր էջում՝ նշելով, որ աղջիկ է ունեցել:
Երեխան լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 5-ին, 3.53 կգ քաշով եւ 52 սմ հասակով։
Նշենք, որ զույգի առաջնեկը՝ Վարդանը, մեկ տարեկան է: