Թուրքիան կոչ է արել աջակցել Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու դեպի ՆԱՏՕ ձգտումներին
Թուրքիան տեղյակ է ՆԱՏՕ-ի նկատմամբ Ուկրաինայի և Վրաստանի ձգտումների մասին, և կոչ է անում մյուս գործընկերներին նույնպես աջակցել այդ ձգտումներին: Այդ մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումի քննարկումների ժամանակ, գրում է unn.com.ua-ն:
«Մենք պետք է շարունակենք աջակցել Սև ծովի երկու երկրներին՝ Ուկրաինային և Վրաստանին: Ոչ միայն նրանց տարածքային ամբողջականությունը: Մենք պետք է աջակցենք, միաժամանակ ամրապնդենք նրանց կարողությունները, ինչպես նաև բարելավենք հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, ներառյալ նրանց ձգտումները», - ասել է Չավուշօղլուն:
Նա նաև աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ասել, որ «Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի անօրինական միացումը Ռուսաստանին»: