Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանկֆուրտում է
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է գերմանական Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան և Ռումինիա-Հայաստան հանդիպումներին։ Հայտնում է ՀՖՖ-ն։
Թիմը կհանգրվանի Best Western Premier IB հյուրանոցում։
Հոկտեմբերի 4-ի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը առաջին մարզումը կանցկացնի Գերմանիայում, որտեղից հոկտեմբերի 6-ին արդեն չարտերային թռիչքով կմեկնի Իսլանդիա։