Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը և «Հորովել» անսամբլը հանդես կգան Վանաձորում
Հոկտեմբերի 8-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի համատեղ համերգը։ Կազմակերպիչները նշում են՝ երեկոյի ընթացքում վանաձորցի հանդիսատեսը ականատես կլինի ազգային երգի ու պարի տոնի։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանն է, իսկ անսամբլի գեղարվեստական ղեկավարը և մեներգիչը՝ Արմեն Ներսիսյանը։
Երեկոյին որպես մեներգիչներ հանդես կգան Արփինե Մամյանը, Սուսաննա Ջաղինյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը։