Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեցմարզական հավաքը և հոկտեմբերի 2-ի երեկոյան կանցկացնի առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկականկենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առայժմ հավաքականին են միացել միայնVBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Կիսապատշպաններ
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան - «Արարատ»
Հարձակվող
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակինախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Այստեղ ընտրանուն կմիանան հավաքականհրավիրված մյուս ֆուտբոլիստները: Հաշվի առնելով Երևանից Ռեյկյավիկ թռիչքի երկարությունը՝ որոշվելէ մարզական հավաքը սկսել Ֆրանկֆուրտում՝ թռիչքի տարածությունը կրճատելու, ինչպես նաևարտերկում հանդես եկող ֆուտբոլիստների ժամանումը մարզական հավաքին ավելի հարմարավետկերպով կազմակերպելու նպատակով: Ազգային հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայիընտրանու հետ։