Մեսսիի խփած գնդակը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն գոլ
ՏեսանյութերՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած գոլը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն գոլ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ այդ խաղում փարիզյան ակումբը 2-0 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոնին:
Արգենտինացի ֆուտբոլիստը խաղի 74-րդ րոպեին իր առաջին գոլը խփեց փարիզյան թիմի կազմում: