Էրդողանի խոսնակը հայտնել է, թե որ դեպքում Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատեն
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Իբրահիմ Քալընը նշել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը դրական են նայում։ «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցվել են 1992–ին Ղարաբաղի պատճառով։ Ղարաբաղի խնդրում դեռեւս չկարգավորված հարցեր կան։
Զինադադար է կնքվել, սակայն խաղաղության համաձայնագիր դեռ չի ստորագրվել։ Անհրաժեշտ է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Դա թե Ադրբեջանի, թե Թուրքիայի համար կարեւոր է»–ասել է Իբրահիմ Քալընը։