Հայաստանի հավաքականը պարտվեց Հնդկաստանի ընտրանուն. Շախմատի կանանց ԱԱ
Իսպանիայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության երրոդ տուրում հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվեց Հնդկաստաի ընտրանուն:
Մեր հավաքականում միակ հաղթանակը տարավ լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը երրորդն է իր խմբում:
Հիշեցնենք՝ մասնակից 12 հավաքականները բաժանվել են 2 խմբի։ Խմբում 1-4-րդ տեղերը գրաված թիմերը նվաճում են փլեյ-օֆֆի ուղեգրեր։ Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։