Ի՞նչ մթերքներն են կարճացնում կյանքի տեւողությունը
Որոշ մթերքներ բացասաբար են ազդում առողջության վրա եւ կարող են կարճացնել կյանքի տեւողությունը։ Բժշկական գիտությունների դոկտոր, Մայո կլինիկայի սննդաբան Քեթրին Զերացկին Eat This, Not That պորտալի հետ զրույցում նշել է հինգ մթերք, որոնցից հրաժարվելը կօգնի երկարացնել կյանքը։
Նրա խոսքով՝ սննդի մեջ ուլտրապաստերացված մթերքների, կարմիր մսի եւ կիսապատրաստուկների, տապակած ուտելիքի, շաքարով եւ ալկոհոլի մեծ քանակությամբ հագեցած մթերքների օգտագործումը կարող է կարճացնել մարդու կյանքի տեւողությունը։
Մասնագետի խոսքով՝ խորհուրդ է տրվում հրաժարվել թվարկված մթերքներից հանուն ինքնազգացողության լավացման եւ սեփական երկարակեցության։
Իսկ ահա նվազագույն մշակման ենթարկված մթերքները, օրինակ՝ պահածոյացված բանջարեղենները եւ սառեցված միսը, մասնագետի խոսքով, սովորաբար պարունակում են օգտակար նյութեր, այդ թվում վիտամիններ, հանքային նյութեր, ֆիտոնուտրիենտներ եւ բջջանյութ։ Իրենց հերթին, վերամշակման բարձր աստիճան ունեցող՝ ուլտրամշակված մթերքները, օրինակ՝ կիսապատրաստուկները, խանութի հացը եւ այլն, պարունակում են հագեցած ճարպեր, շաքարի հավելում եւ գրեթե չեն պարունակում բջջանյութ։ Ավելին, այդ սնունդը հաճախ պարունակում է ավելի շատ կալորիաներ, քան սննդարար նյութեր, ուստի այն նաեւ նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն։