Հայաստանի կանանց Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց լիտվացի հասակակիցների հետ
Կանանց ֆուտբոլի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խաղի շրջանակում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Լիտվայի հասակակիցների հետ:
Առաջինը հաջողության հասավ մրցակիցը՝ հաշիվը բացելով առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին:
Մեր աղջիկները պատասխանեցին երկրորդ խաղակեսի 7-րդ րոպեին. հաշիվը հավասարեցրեց ու խաղի վերջակետը դրեց Միլենա Սայադյանը՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ:
Մեկնարկային խաղում մեր ընտրանին 0-5 հաշվով պարտվել էր Խորվաթիայի Մ-17 հավաքականին: Հաջորդ խաղի շրջանակում մրցելու ենք ղազախ աղջիկների հետ: