WhatsApp-ն իր օգտատերերին քեշբեք կառաջարկի
WhatsApp մեսենջերն իր օգտատերերին շուտով քեշբեք կառաջարկի դրանում կատարված վճարումների համար: Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը:
WhatsApp-ը մինչեւ 10 ֆունտ ստերլինգ քեշբեք է առաջարկում մեկ վճարման դիմաց, սակայն այն կարող է ավելացվել մինչեւ գործառույթի պաշտոնական թողարկումը:
Քեշբեքը հայտնվել է որպես փորձարկում WhatsApp հավելվածում, բայց միայն՝ փակ բետա թեստավորման ժամանակ: Չաթերի ցանկի վերեւում հայտնվում է «Ստացեք քեշբեք հաջորդ վճարման ժամանակ» հաղորդագրությունը: Սեղմելով դրա վրա՝ օգտատերն ինքնաբերաբար մտնում է միջոցների վերադարձման ծրագիր: