Հայաստանի Սուպերգավաթ. Բուքմեյքերների կարծիքը
Ֆուտբոլի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում կմրցեն Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» և գավաթակիր «Արարատը»:
Բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են «Արարատին», որի հաղթանակը գնահատվում է 2.00 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 3.45 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.55:
Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 18:30-ին:
Հայաստանի առաջնությունում «Արարատը» 7 խաղից հետո 18 միավորով երկրորդ տեղում է, իսկ 5 հանդիպում անցկացրած «Ալաշկերտը» 2 միավորով 9-րդն է: