Մեր մահճակալային կարողությունների մոտ 85 տոկոսը արդեն ծավալված է. 2156 մահճակալից զբաղված է 2006-ը. նախարար
Այս պահին կովիդով պացիենտների բուժման համար ծավալված են 18 ԲԿ-ներում 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստում տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեր մահճակալային կարողությունների մոտ 85 տոկոսը արդեն ծավալված է, որ այս պահին ծառայում է կովիդ պացիենտների բուժման համար: Մենք առաջիկայում աշնան հետ կապված այլ հիվանդություններով եւս ունենք հիվանդացության աճ, ինչը բնական է, եւ լարվածությունը առողջապահական համակարգի վրա բավական մեծ է: Մեր հորդորը նաեւ հնարավորինս զսպելու հիվանդության տարածումը կոչված է նրան, որ այլ հիվանդություններով քաղաքացիները եւս հնարավորություն ունենան օգտվել բժշկական ծառայություններից»,-ասաց նա: