Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին, «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցները՝ գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի, այցելեցին Սուրբ Էջմիածին, ուր հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ստացան նրա հայրապետական օրհնությունը։
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: