Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպան Միքայել Աղասանդյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի ՝ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնից ազատեց ԱԳՆ գլխավոր դեսպան Անդրեյ Շվեդովին: