ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:
Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: