ԱՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Վրաստանի Covid բուժման կլինիկաներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Վրաստան և ուսումնասիրել կլինիկաների գործունեությունը:
Aliq.ge-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ-ի ներկայացուցիչները որևէ մտահոգություն չեն հայտնել կորոնավիրուսի բուժման արձանագրության վերաբերյալ, որին հետևում են վրացական կլինիկաները` ասում են մասնագետները:
Վերջին ժամանակներում սոցցանցերում Վրաստանի առողջապահական ոլորտին լայնորեն մեղադրում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին ոչ ճիշտ բուժելու մեջ` մատնացույց անելով մահացության ցուցանիշի զգալի աճը:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ցերցվաձեն, սակայն, վստահ է` կորոնավիրուսի բուժման վրաստանյան մեթոդը եղել ու կա աշխարհում լավագույններից մեկը, իսկ մահացության բարձր ցուցանիշը բացատրվում է վարակվածների չափազանց բարձր քանակով.
«Ցավալի է կորցնել օրական 70-80 մարդ, սակայն պետք է հասկանալ, որ նրանք 70-80 հազար հիվանդներից են»,- ասել է Ցերցվաձեն: