Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ-ում համերգաշարով հանդես եկող հայ պատանի կատարողներին
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 15-ին ընդունել է մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում համերգաշարով հանդես եկող հայ պատանի կատարողների, որոնք նախորդ երկու շաբաթվա ընթացքում հյուրախաղերով հանդես են եկել Արևելյան ափի մի շարք քաղաքներում՝ ամերիկացի հանդիսատեսին ներկայացնելով հայկական ավանդական երաժշտական մշակույթը:
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից: