«Ռոսսելխոզնադզորը» վիրուս է հայտնաբերել Վրաստանից ներկրված նեկտարինի և դեղձի խմբաքանակում
«Ռոսսելխոզնադզորը» վիրուսներ է հայտնաբերել Վրաստանից Ռուսաստան մատակարարված նեկտարինի և դեղձի խմբաքանակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:
«Առաջին անգամ վրացական ապրանքներում, որոնք մատակարարվել են Ռուսաստան, վտանգավոր կարանտինային հիվանդության հարուցիչ (Monilinia fructicola) է հայտնաբերվել: Երեք դեպքում վնասված նմուշներ են հայտնաբերվել նեկտարինի խմբաքանակում, մեկ դեպքում՝ դեղձի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Վիրուսի հայտնաբերման մասին ծանուցում է ուղարկվել Վրաստանի Սննդամթերքի հարցով ազգային վարչությանը: