Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է զինվորականների վերաբերյալ Ռուսաստանի հետ երկխոսությունից
ՆԱՏՕ-ն կտրականապես հրաժարվում է զինվորականների վերաբերյալ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, Մոսկվան պատրաստ է խոսել, բայց պրոֆեսիոնալ, ոչ թե կիսահիստերիկ երանգներով, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ընդհանրապես, նրանք (Հյուսիսատլանտյան դաշինքը) կտրականապես հրաժարվում են երկխոսություն վարել զինվորականների միջև, որն ընդհատվել է, այսպես կոչված, պատժամիջոցով՝ Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Մենք պատրաստ ենք խոսել, բայց խոսել պրոֆեսիոնալ կերպով, այլ ոչ թե նման հուզական, կիսահիստերիկ երանգներով», – ասել է Լավրովը լրագրողներին։