Բրիթնի Սփիրսը ջնջել է իր Ինստագրամյան հաշիվը
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն ընկերոջ՝ մարզիչ Սեմ Ասգարիի հետ նշանադրության մասին հայտնելուց հետո ջնջել է Ինստագրամում իր հաշիվը։
Այն մասին, որ Բրիթնին իր ցանկությամբ ջնջել է էջը, առաջինը հայտնել է Page Six պարբերականի աղբյուրը։ Նրա խոսքով՝ աստղը որոշել է որոշ ժամանակ հանգստանալ սոցիալական ցանցերից, քանի որ հիմա, իսկապես, երջանիկ է։ «Նա երջանիկ է եւ իրեն հիանալի է զգում, այդ պատճառով լռությունը կարող է հզոր բան ու հզոր ուղերձ լինել։ Դա նրան որոշումն է եղել»,- հայտնել է ինսայդերը։
39-ամյա երգրչուհին 27-ամյա Ասգարիի հետ նշանադրության մասին հայտնել է սեպտեմբերի 13-ին։ Նա լուսանկար էր հրապարակել, որում երեւում էր մատնին։