Աֆղանստանում ավելի քան 150 լրատվամիջոց է փակվել
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր ավելի քան 150 ԶԼՄ մոտ մեկ ամսում դադարեցրել է իր գործունեությունը երկրի 20 նահանգում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի Tolo News հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ փակված լրատվամիջոցների թվում ընդգրկվել են ռադիոկայաններ, տպագիր թերթեր և հեռուստաալիքներ: ԶԼՄ-ների գործունեության դադարեցման պատճառ են դարձել նրանց դեմ սահմանված արգելափակումները, ինչպես նաև տնտեսական խնդիրները:
Իրավասու կազմակերպությունների հաղորդմամբ՝ եթե այդ խնդիրները չլուծվեն, փակվող լրատվամիջոցների թիվը կավելանա: