Իբրահիմովիչը՝ Ա Սերիայի ռեկորդակիր
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խաղադաշտ դուրս եկավ Ա Սերիայի 3-րդ տուրի «Լացիոյի» դեմ խաղում և փոխարինման դուրս գալուց ընդամենը 7 րոպե անց գոլ խփեց:
Շվեդ հարձակվողը վնասվածքի պատճառով 4 ամիս չէր խաղացել:
Այս գոլը թույլ տվեց Զլատանին դառնալ Իտալիայի առաջնությունների պատմության ամենատարեց գոլի հեղինակը (39 տարի 344 օր): Նախկինում այս նվաճումը պատկանում էր «Պարմայի» նախկին պաշտպան Բրուն Ալվեշին:
Ինչպես նշել է Twitter Squawka Football-ն, 39-ամյա շվեդին հաջողվել է գոլ խփել կարիերայի 26-րդ մրցաշրջանում: Իբրահիմովիչն առաջին անգամ գոլ է խփել 1999 թվականին, երբ խաղում էր շվեդական «Մալմյոի» կազմում: