80 տարեկանում կյանքից հեռացել է տիեզերական ամենաերկար թռիչքի ռեկորդակիր Վալերի Պոլյակովը
Խորհրդային տիեզերագնաց Վալերի Պոլյակովը, որին պատկանում է տիեզերական ամենաերկար թռիչքի ռեկորդը, մահացել է 80 տարեկանում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ռոսկոսմոս պետական կորպորացիան ափսոսանքով հայտնում է Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս, ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց, տիեզերք ամենաերկար թռիչքի (437 օր) համաշխարհային ռեկորդակիր Վալերի Պոլյակովի մահվան մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տիեզերագնացն իր ռեկորդը սահմանել է «Միր» ուղեծրային կայանի վրա աշխատելու ժամանակ։ Ընդհանուր առմամբ նա կատարել է երկու թռիչք և ընդհանուր առմամբ տիեզերքում անցկացրել 678 օր։
Պոլյակովի հետազոտությունն օգնել է ապացուցել, որ մարդու մարմինը պատրաստ է թռիչքների ոչ միայն դեպի մերձերկրյա ուղեծիր, այլև դեպի խորը տիեզերք։