Բոատենգը կկանգնի մյունխենյան դատարանի առջև
«Լիոնի» պաշտպան Ջերոմ Բոատենգը կկանգնի մյունխենյան դատարանի առջև: «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը մեղադրվում է 2018 թվականին իր նախկին ընկերուհուն ծեծելու մեջ: Այս մասին գրում է Mirror-ը:
Բոատենգը նախկին ընկերուհուն մարմնական վնասվածքներ է հասցրել, բայց հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: Ի դեպ, Բոատենգի դատը պետք է կայանար 2020-ի դեկտեմբերին, բայց քովիդի պատճառով տեղափոխվեց 2021-ի սեպտեմբեր: