Արցախում սեպտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր են գրանցվել
Արցախում սեպտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր են գրանցվել։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 59 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք: 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 971 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 080-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում։