Արարատի մարզում գյուղացիները փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է. պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ․ shamshyan.com
Այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել էին ճանապարհը և պահանջում էին հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ոստիկանները բանակցություններ էին վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում էին՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է, չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։