Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով բանակի գեներալ Եվեգենի Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհել (հետմահու)՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած հերոսության, քաջության և անձնուրացության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Զինիչևը զոհվել է սեպտեմբերի 8-ին Նորիլսկում իրականցվող ուսումնական թռիչքի ժամանակ, երբ փորձում էր փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելկինի կյանքը: