Հայաստանի Մ21 հավաքականը պարտվեց Ուկրաինային
Մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականն արտագնա խաղում մրցել է Ուկրաինայի մինչև 21 տարեկանների թիմի դեմ ու ոչ-ոքի՝ 1-2 հաշվով ցավալի պարտություն կրել։
Մեր թիմի կազմում միակ գնդակը փայլուն հարվածով հեղինակել է Արսեն Գալստյանը՝ առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին աչքի ընկնելով խփած գնդակով։
Մինչ այդ՝ 20-րդ րոպեին, Ուկրաինիայի Մ21 հավաքականի կազմում հաշիվը բացել էր Դմիտրո Կրիսկիվը, իսկ երկրորդ կեսում ուկրաինացիներին առաջ է մղել Միխայլո Մուդրիկը։
Այս հանդիպումից հետո Հայաստանի Մ221 հավաքականը շարունակում է խմբում զբաղեցնել 4-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր։ Իսկ Ուկրաինայի Մ21 հավաքականն այս հաղթանակի շնորհիվ բարձրացավ գլծավորեց մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով։
Օրվա մյուս խաղերում Ռուսաստանի Մ21 հավաքականը 6 անպատասխան գնդակ ուղարկեց Մալթայի դարպասը, Ավստրիայի Մ21 հավաքականը 6 անպատասխան գնդակ ուղարկեց Ադրբեջանի Մ21 հավաքականը դարպասը, Կիպրոսի Մ21 հավաքականն էլ նույն հաշվով հաղթել է Լիխտենշտենին։
Աղբյուր ArmSport.am