Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գերմանիա-Հայաստան հանդիպման ընթացքում ազդրի մկանային վնասվածք ստացած Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը: Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է:
Համբարձումյանի վերականգնման կոնկրետ ժամկետներ դեռ չեն նշվում: Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի 20։00-ին։