Սանչոն լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին ԱԱ-2022-ի ընտրական փուլի Անդորայի և Լեհաստանի դեմ խաղերում։ Այս մասին հայտնում է անգլիական թիմի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասվածք է ստացել։ Բժշկական զննումից հետո որոշվել է նրան ուղարկել ՄՅՈՒ-ի բազա, որպեսզի շարունակի վերականգնումը։ Սպասվում է, որ Սանչոն պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ «Նյուքասլի» հետ սեպտեմբերի 11-ին կայանալիք խաղին։