Կամո Հովհաննիսյանն իր 60-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի համար ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղը հոբելյանական էր․ 28-ամյա կիսապաշտպանն անցկացնում էր իր 60-րդ հանդիպումն Ազգային թիմի կազմում։
Կամո Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և խաղաց առանց փոխարինման։
ԱԱ 2022 որակավորման J խմբի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը կայացել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Սկոպյեում և ավարտվել ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։