Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունն անհեթեությունն է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղ պայմանագրի բացակայությունը, մինչդեռ երկու կողմն էլ հետարքրված են հարաբերությունների կարգավորմամբ և համագործակցությամբ:
«Կարծում ենք, որ նման փաստաթղթի բացակայությունը մեր հարաբերություններում անհեթեթություն է: Առավել ևս, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ճապոնիան հետաքրքրված են հարաբերությունների լիակատար կարգավորմամբ: Նկատի ունեմ համագործակցության զարգացմանն ուղղված մեր փոխադարձ ռազմավարական շահը: Մենք միշտ ասել ենք, որ անհրաժեշտ է հարգել Երկրորդ աշխարհամարտի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված արդյունքները: Մենք երբեք չենք հրաժարվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ:
Վերջինս ընդգծել է, որ Կուրիլյան կղզիների տարածքում Ռուսաստանի և Ճապոնիայի իշխանությունները աշխատանք են իրականացնում, բազմիցս պայմանավորվել են, և որ ճապոնական կողմը բազմիցս փոխել է իր դիրքորոշումը: