Կառավարությունը զինծառայությունից տարկետում տրամադրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանին
Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև 26 տարին լրանալը տարկետում տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էդգար Ալիխանի Բաբայանին (ծնված 1995 թվականին):
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման, Էդգար Բաբայանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:
Անհրաժեշտություն է առաջացել Էդգար Ալիխանի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև նրա 26 տարին լրանալը տարկետում տալ:
Էդգար Ալիխանի Բաբայանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: