Bayraktar Akinci նորագույն հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքն անցել է թուրքական բանակի զինանոց. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Bayraktar Akinci նորագույն հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքն անցել է թուրքական բանակի զինանոց:
«Այսօր մենք ողջունում ենք Bayraktar Akinci ծանր անօդաչու թռչող սարքի՝ աշխարհում լավագույններից մեկի ավելացումը մեր բանակի զինանոցին: Դա մեր անկախության ևս մեկ խորհրդանիշ է:
Թուրքիան դարձել է նման տեխնոլոգիաներ ունեցող երրորդ առաջատար երկիրը: Մենք վճռական ենք Թուրքիան դարձնելու անօդաչու կործանիչների տեխնոլոգիաների ոլորտի առաջատար», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թեքիրդաղում: