Լեոնարդո Դի Կապրիոյի հերթական սերը
Բոլորովին վերջերս դերասան Լեոնարդո Դի Կապրիոն սեր էր խոստովանում մանեքենուհի Տոնի Գարնիին, իսկ հիմա Դի Կապրիոն նոր սեր ունի:
Նրա նոր ընտրյալը ևս նորաձևության աշխարհից է`բրազիլացի մանեքենուհի Կետ Տորեսը:
«Ես հանդիպեցի Լեոնարդոյին Կաննում,-պատմել է մանեքենուհին,-մենք միևնույն հյուրանոցում էինք ապրում»:
Միայն թե, աղջկան շատ է անհանգստացնում, թե ինչ կմտածի Լեոնարդո Դի Կապրիոն իր այս հայտարարությունից հետո, քանի որ ըստ Տորեսի`նրանք պայմանավորվել էին գաղտնի պահել իրենց հարաբերությունները: