Լեոնարդո Դի Կապրիոն հրաժարվել է մերկ նկարահանվել Մերիլ Սթրիփի հետ տեսարանում
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «Մի նայիր վերեւ» ֆիլմի վրա աշխատելիս հրաժարվել է մերկ տեսարանում նկարահանվել Մերիլ Սթրիփի հետ։ The Guardian-ի հետ զրույցում Ադամ Մաքքեյը պատմել է, որ ինքը դերասանուհին նույնիսկ չի խոսել այդ մասին:
«Նա խիզախ է։ Եվ այո, դա դուբլեր է», - հավելել է նա։ «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր Մերիլ Սթրիփի հետ միասին ֆիլմի նկարահանումներին մասնակցել են Տիմատի Շալամեն, Ջենիֆեր Լոուրենսը եւ շատ ուրիշներ:
Դի Կապրիոն իր գործընկերոջը համարում է մեծ աստղ եւ կինոարդյունաբերության մեջ նշանակալի մարդ, այդ պատճառով նրան դուր չի եկել, որ նա մի քանի վայրկյան մերկ քայլելու է:
«Մի նայեք վերեւ» համաշխարհային պրեմիերան կայացել է դեկտեմբերի 8-ին, իսկ Netflix հարթակում թվային թողարկումը նախատեսված է դեկտեմբերի 24-ին: