Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը հաղթել է «Նոր Ալիք 2021» մրցույթում
Սոչիում «Նոր Ալիք 2021» մրցույթի բացարձակ հաղթողը դարձել է Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը: Սարոն մրցույթի առաջատարն էր՝ սկսած հենց առաջին օրվանից:
Երեկ կայացավ «Նոր Ալիք»-ի վերջին՝ երրորդ մրցութային օրը, որի արդյունքում էլ որոշվեց հաղթողը: Սարոն հանդես է եկել հատուկ իր համար գրված երգով, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine):
Երգիչը ընդհանուր հավաքել է 267 միավոր: Երկրորդ հորիզոնականում Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովան է, որը Հայաստանի ներկայացուցչին զիջում է 6 միավորով: