Սթիվ Ջոբսի կողմից ստորագրված Apple II ուղեցույցը վաճառվել է աճուրդում շուրջ 800 000 դոլարով
Սթիվ Ջոբսի կողմից մակագրված Apple II ուղեցույցը վաճառվել է աճուրդում աննախադեպ 787 484 դոլարով
«Ջուլիան, քո սերունդն առաջինն է, որը մեծացել է համակարգիչների հետ: Ե՛կ, փոխի՛ր աշխարհը: Սթիվեն Ջոբս, 1980»,-գրվել է 196-էջանոց ուղեցույցի վրա: Այն նաեւ ստորագրել է Մայք մարկուլան՝ Apple-ի առաջին ներդրողներից մեկը եւ ընկերության երկրորդ գործադիր տնօրենը:
Այն ստորագրվել է, երբ Ջոբսն ու Մարկուլան Մեծ Բրիտանիայում էին եւ ներկայացնում էին Apple-ը: Ստացողը Ջուլիան Բրյուերն էր՝ ձեռնարկատիրոջ որդին, որն աշխատում էր Apple-ի հետ Մեծ Բրիտանիայում արտադրանքը տարածելու շուրջ: