Արցախի ԱԺ 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, խորհրդակցություն է հրավիրել՝ խմբակցությունների ներկայացուցիչների ու աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից, քննարկվել են Արցախի Հանրապետության օրվան ու խորհրդարանի 30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն ընդգծել է տոնական ձեւաչափի փոփոխման անհրաժեշտության մասին:
Ազգային ժողովի 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին: