Ռուսաստանի դեսպանատանը հայտարարել են, որ Աֆղանստանի նախագահը փախուստի է դիմել՝ ուղղաթիռը լցնելով փողերով
Ռուսաստանի դեսպանատանը հայտարարել են, որ Աֆղանստանի նախագահը փախուստի է դիմել՝ ուղղաթիռը լցնելով փողերով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Քաբուլում ՌԴ դեսպանատանը:
«Ուղղաթիռն ու 4 մեքենա լցված են եղել փողերով: Բոլոր փողերը չեն տեղավորվել, դրանց մի մասը մնացել է դաշտի վրա ընկած»,-ասել է գերատեսչության իրազեկ աղբյուրը:
Աֆղանստանի նախագահի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: