Խաչանովն ու Գասպարյանը նահանջել են դասակարգման աղյուսակում
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) օգոստոսի 16-ին ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը:
Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում են ռուս Դանիիլ Մեդվեդևը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը: Իսպանացի Ռաֆայել Նադալը մնացել է չորրորդ տեղում, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն 9-րդն է:
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 2 աստիճան և հայտնվել 30-րդ տեղում:
Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում նահանջել է 1 աստիճան և զբաղեցնում է 125-րդ տեղը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է ավստրալուհի Էշլի Բարթին: Ճապոնացի Նաոմի Օսական երկրորդն է, իսկ բելառուս Արինա Սաբալենկան եզրափակում է լավագույն եռյակը:
ATP, վարկանիշային աղյուսակ
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 12113 միավոր
2 (2). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - 10620
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - 8350
4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 7815
5 (5). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) - 7263
6 (6). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 7005
7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) - 6005
8 (8). Մատեո Բերետինի (Իտալիա) - 5533
9 (9). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 4215
10 (10). Դենիս Շապովալով (Կանադա) - 3625
30 (28). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 2055