Երևան, 28.Ապրիլ.2024, 00:00 |
Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆր... Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գ... Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը... Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «H... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրակա... Ձեր լռությունը դիակապտության է համազոր․ Լիլիթ... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկ... Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական... Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյու... Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադր... Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ... Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ... Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբ... Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքն... «Նա դեռ թույլ է». Ջասթին Բիբերի ընկերները մտա...

Վաշտը թրջված ու բարոյալքված վիճակում էր, նահանջել է առանց հրամանի, զեկուցեցի, որ հետ գնան, բայց կրկին նահանջել են. վկա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, հոկտեմբերի 11-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվում է գործով վկա Կարեն Առուստամյանը, որն Իշխանյանի հետ ծառայողական հարաբերությունների մեջ է։

«Երբ նորակոչիկների համալրումը սկսել ենք իրականացնել ընդհանուր պատրաստության գործընթացը կապված կորոնավիրուսի հետ իրականացվել է 2-րդ պաշտպանական շրջանում։ Գործընթացը եղել է հիմնական դասարանային է եղել՝ առանձին-առանձին։ Որից հետո նրանք տեղափոխվել են ենթակա զորամասեր եւ այնտեղ շարունակվել է ուսումնական պրոցեսը»,- նշեց գործով վկա։

Դատախազի հարցին՝ գումարտակի անձնակազմը պատրաստ եղե՞լ է մարտական առաջադրանքներ կատարելու համար, վկան պատասխանեց. «Պատրաստության առումով շատ ավելի լավ կլիներ, որ վեց ամիս պատրաստվեին, եթե վեց ամիսը չեն պատրաստվել, միանշանակ դա դառնում է ոչ լիարժեք»։

Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված եղել նշված զինծառայողներին մարտական գործողություններին ներգրավելը, վկան պատասխանեց. «Այդ անձնակազմը ընդգրկվել է մարտական գործողություններին, զբաղեցրել են իրենց պաշտպանության շրջանը, որը գտնվում է երկրորդ դիրքում։ Սակայն հաշվի առնելով հակառակորդի գրոհի զարգացումները, ստացվել է այնպես, որ կոնկրետ գումարտակի աջթեւյան հատվածը դարձել է առաջնագիծ, բայց ձախթեւյան հատվածում հակառակորդը չի եղել»։

Հարցին՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում 5-րդ գումարտակն արդյո՞ք պատշաճ կերպով կատարել է իր վրա դրված պարտականությունները, գործով վկան պատասխանեց.

«5-րդ հրաձգային գումարտակը մինչեւ ամսի 3-ը ներառյալ մասնակցել է մարտական գործողություններին։ Աջ թեւում հակառակորդի ակտիվ անմիջական շփում է եղել, հերոսական դրվագներ են ցուցաբերել մեր հայ զինվորները։ Ամսի 3-ին պաշտպանության տեղամասի թիկունքային մասում, որտեղ ունեցել ենք հրետանավորներ, հակատանկային միջոցներ, զեկուցել են, որ 5-րդ գումարտակի մեկ վաշտը նահանջել է, հրամանատարական կազմի կոնկրետ պարզաբանում չի եղել, թե ինչու է այդպիսի որոշում կայացվել։ Անձնակազմը տեղափոխվել է Հադրութ, ամսի 4-ին արդեն 9-րդ կիլոմետրի ձախթեւյան ճանապարհից առաջնային ղեկավարման կետը, որտեղ ես եմ եղել, առաջնային ղեկավարման կետը եղել է 5-րդ գումարտակի բնագծում՝ մի քիչ ձախ դեպի Ֆիզուլիի կողմում։ Ոչ իմ կողմից, ոչ հրամանատարի կողմից չի եղել թույլտվություն, սակայն այնտեղից գիշերվա ժամը 1-ից 2-ի կողմերը զեկուցել են, որ մնացած անձնակազմը նահանջ է կատարում, ցուցում եմ տվել զորամասի հրամանատարին, որ շտապ ներկայանան զորամասի շտաբի տեղակալները, գնացել եմ այնտեղ, հանդիպել եմ նրանց, իրենք արդեն իրենց պաշտպանության շրջանից 2-3 կմ հետ են եկել, նահանջել էին։ Ես այդ խաչմերուկում հանդիպեցի անձնակազմին, առանձնազրույց ունեցա եւ ժամեկատային զինծառայողների, եւ սերժանտական, եւ սպայական կազմի հետ։ Անձնակազմը թրջված վիճակում է եղել, բարոյալքված վիճակում է եղել։ Ցուցում եմ տվել, որ առաջին խրամատին հաջորդող խրամատ գնալ, ես էլ մոտ 400-500 մետր քայլել եմ, հետ եմ վերադարձել իմ ղեկավարման կետ։ Որոշ ժամանակ անց ինձ հայտնի է դարձել, որ այդ անձնակազմը էլի նահանջել է»։

Հարցին՝ Իշխան Վահանյանի՝ վիրավորում ստանալու մասին արդյո՞ք զեկույց ստացվել է, վկան ասաց՝ ոչ։

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Արմենի Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:

Այսպես՝ Իշխան Արմենի Վահանյանը ՊԲ համապատասխան զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը: Հիշյալ հրամանի հիման վրա՝ Իշխան Վահանյանն իրեն վստահված անձնակազմի հետ հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել՝ անցնելով պաշտպանության:

2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման վերը նշված դիրքերի ուղղությամբ, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը, հանդիսանալով հիշյալ մարտական դիրքերի պաշտպանությունն իրականացնող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասի 5-րդ գումարտակի անձնակազմի անմիջական պետը, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 73-րդ, 78-րդ, 85-րդ, 129-րդ եւ 130-րդ հոդվածների համաձայն՝ պարտավոր լինելով հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը եւ նույնիսկ կյանքը, պաշտպանել հայրենիքը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման եւ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության 2-րդ մասի 45-47-րդ եւ 76-րդկետերի համաձայն՝ պարտավոր լինելով նաեւ սահմանված ժամկետներում կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարեւոր ուղղությունում եւ իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա, իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում ավագ պետի ընդհանուր մտահղացման սահմաններում ընդունել նոր որոշում եւ խնդիրներ առաջադրել ենթակա ստորաբաժանումներին, նույն կանոնադրության 2-րդ մասի 119-122-րդ, 179-180-րդ հոդվածների համաձայն՝ պաշտպանության շրջանը շրջանցելու դեպքում կազմակերպել շրջանաձեւ պաշտպանություն եւ շարունակել պահել զբաղեցրած դիրքերը, իսկ հարկադրաբար նահանջի անհրաժեշտության դեպքում ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպել ստորաբաժանման նահանջը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր դասելով ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսելով իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու եւ մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաեւ մարտի դաշտը չթողնելու եւ ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը, չի կատարել վերը նշված իրավական ակտերով սահմանված պարտականությունները եւ որեւէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ, այլ մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված միակ կապի միջոցը եւ, պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը:

Իշխան Վահանյանի կողմից դրսեւորված իշխանության անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, մասնավորապես՝ 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

դիտվել է 336 անգամ
Երևանի կենդանաբանական այգին նոր ժամանակավոր ղ... Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep G... Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպ... Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհ... «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղին... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ... Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար մ... Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյան... Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջում... Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումն... Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախ... Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Գիտնականները պարզել են, որ խելացի դեռահասները... Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Քիմ Քարդաշյանն առաջին քայլն է արել Թեյլոր Սվի... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամ... Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթա... 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն արդեն 5 տարի է՝ ԵԱՍ... Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը ... Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տա... Մաշկի խնամքի ամենատարածված սխալների մասին Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադր... Տաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է ... Պրեմիերա․ Սիլվա Հակոբյան՝ «Ով ունի» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առա... Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու... Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդ... «Ես դա չեմ հիշում». Էմմա Սթոունը արդարացել է ... Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայա... «Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալի... Պուտինը Նավալնիին սպանելու հրաման չի տվել ՀՀ քաղաքացիները՝ վարչապետի հետ Իրինա Շեյքը նոր սիրելի է փնտրում Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցու... Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկ... Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավի... Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի... Նյարդերը տեղի են տվել. ոստիկանը Ժիզել Բունդխե... Ջուր չի լինելու․ հասցեներ Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունա... Վարչապետն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք ... Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան «Դվին» հյուրանոցում կայացավ Արթուր Վանեցյանի ... Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյու... Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թի... Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևա... Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհ... Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական ... Ինդոնեզիայում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկր... Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմ... Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես ... Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտո... Վեսթ Հեմը և Լիվերպուլը չպարզեցին հաղթողին Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային... Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջ... ՌԴ նախագահի հետ կապված ձերբակալման ռիսկ չկա. ... Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահ... Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը... Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությու... Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հ... Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռ... Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատա... ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչ... Պակիստանում Իմրան Խանի կողմնակիցները բողոքի ց... Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. զ... Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գ... 14,000 ծառ՝ Հայաստանի 3 մարզում իրականացված հ... Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումն... ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը... Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղ... Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ... 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից... Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատա... Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ... Արտակ Սրբազանի հետ Արցախի և Արմավիրի թեմերի ա... Նոր կյանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկնե... Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սու... Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. ք... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆր... Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գ... Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը... Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «H... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրակա... Ձեր լռությունը դիակապտության է համազոր․ Լիլիթ... ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկ... Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական... Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյու... Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադր... Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ... Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ... Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբ... Ամեն գիշեր Երևանի փողոցների մաքրման աշխատանքն... «Նա դեռ թույլ է». Ջասթին Բիբերի ընկերները մտա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan