Մոսկվան Քաբուլից Ռուսաստանի դեսպանատան տարհանում չի նախապատրաստում․ դիվանագիտական առաքելությունն աշխատում է
Մոսկվան Քաբուլից Ռուսաստանի դեսպանատան տարհանում չի նախապատրաստում, դիվանագիտական առաքելությունն աշխատում է հանգիստ ռեժիմով, մենք կապի մեջ ենք դեսպանի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ բաժինի տնօրեն Զամիր Քաբուլովը։
«Ոչ, դեսպանատան տարհանում չի նախապատրաստվում: Ես շփման մեջ եմ մեր դեսպանի հետ, նրանք հանգիստ աշխատում են եւ ուշադիր հետեւում են իրադարձությունների զարգացմանը»,- ասել է Քաբուլովը:
Թալիբները երաշխավորել են ոչ միայն Ռուսաստանի դեսպանատան, այլեւ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը, հավելել է Քաբուլովը: