Դերասանուհի Քրիստինա Էպլգեյթի մոտ ցրված սկլերոզ է հայտնաբերվել
Ամերիկացի դերասանուհի Քրիստինա Էպլգեյթը Twitter-ում հայտնել է, որ իր մոտ մի քանի ամիս առաջ ցրված սկլերոզ են ախտորոշել։ Նա երկրպագուներից մեկուսացում է խնդրել հիվանդության դեմ պայքարի ընթացքում։
«Տարօրինակ ճամփորդություն էր։ Բայց մարդիկ, որոնց մոտ նմանատիպ հիվանդություն են հայտնաբերել, ինձ այնքան են աջակցել։ Սա դժվար ճանապարհ էր։ Բայց ինչպես բոլորս գիտենք, ճանապարհը շարունակվում է, եթե ինչ-որ հիմար չարգելափակի այն»,- գրել է արտիստը։
36 տարեկանում դերասանուհին բախվել է կրծքագեղձի քաղցկեղի հետ։ նրան հաջողվել է հիվանդությունն ախտորոշել վաղ շրջանում, սակայն բարդություններից խուսափելու համար ստիպված է եղել կրկնակի մաստեկտոմիայի դիմել։
Քրիստինա Էպլգեյթը հայտնի է բազմաթիվ դերերում հիմնականում կատակերգական նախագծերում։ Նրա ֆիլմոգրաֆիայի ցանկում են այնպիսի ժապավաններ, ինչպիսիք են «Շատ վատ մայրիկներ», «Դիմանալ Սուրբ ծնունդին», «Եկվորներն Ամերիկայում»։