Ռուս խաղաղապահներն առաջին անգամ «քոչվոր» կոչվող մարտավարություն են մշակել ԼՂ սարերում
Ռուս խաղաղապահներն ականանետները գործածելու նոր`«քոչվոր» կոչվող մարտավարություն են մշակել Ստեփանակերտի զորավարժարանում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահներն Ասկերանում ցորենի հավաքման ժամանակ ապահովել են անվտանգությունը: Այս մարտավարությունը թույլ է տալիս մեկ ակնթարթում հակահարված տալ պայմանական հակառակորդի գերազանցող ուժերի գրոհներին եւ հնարավորինս արագ փոխել կրակային դիրքերը հակահարձակողական պայքարի շրջանակներում: Նշվում է, որ ականանետները փորձարկվել են լեռներում ոչ նկատելի թիրախների դեմ։ Լեռնային տեղանքի պայմաններում ականանետները կարճ ժամանակահատվածում խոցել են շուրջ 50 թիրախ եւ խոցել հակառակորդի դիրքերը 500-ից մինչեւ 2000 մետր հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: